01 января 2011

Ռոնալդինյոն լքել է Միլանը


«Միլանի» բրազիլացի լեգեոներ Ռոնալդինյոն լքել է ակումբի ճամբարը, որն այս օրերերին հավաք է անցկացնում Դուբայում:
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ հիմնական կազմում չհայտնվող բրազիլացին մեկնել է հայրենիք՝ Բրազիլիա, որտեղ առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Գրեմիոյի» հետ: Սպասվում է, որ կիրակի օրը կլուծվեն Ռոնալդինյոյի հետ «Միլանի» պայմանագիրը խզելու բոլոր իրավական հարցերը: