17 января 2011

Բանակային ընկերների հանդիպումն ավարտվել է դանակահարությամբ

 
Հունվարի 15-ին ժամը 23։00-ի սահմաններում Վանաձորի "Նավ" ռեստորանում դանակահարել են Երևանի 3 բնակիչների։ Վանաձորի ոստիկանությանը մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ վեճը տեղի է ունեցել բանակային ընկերների միջեւ: Վանաձորցի երիտասարդը Երեւանից եկած բանակային ընկերոջը հրավիրել է ռեստորան, որտեղ հայկական սովորույթի համաձայն մի քանի բաժակ խմելուց հետո զրույցը վերածվել է լեզվակռվի: Արդյունքում վանաձորցի երիտասարդը դանակահարել է Երեւանից ժամանած 3 երիտասարդներին:  

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեցին Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի հերթապահ մասից, երեկ կեսգիշերին հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչներ Վերին չարբախի 3-րդ փողոցի 43 տան բնակիչ Տիգրան Սարգիսի Եղիազարյանը կրծքավանդակի և որովայնի խոռոչի ծակած կտրած վերքով, Երևան քաղաքի Շիրակի 17 շենքի բնակարան 5-ի բնակիչ, 1988 թվականին ծնված Արթուր Արմենի Բուլղադարյանը, որի մոտ եղել է որովայնի խոռոչի ծակած կտրած թափանցող վերք, ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն եւնույն քաղաքի Շիրակի 37 հասցեի բնակիչ, 1987թ-ին ծնված Վահրամ Սամսոնի Ավագյանը, որն ստացել է ձախ ազդրի վերին երրոդականի առաջնային մակերեսի ծակած կտրած վերք: 
Նույն աղբյուրի փոխանցմամբ Տիգրան Եղիազարյանը եւ Արթուր Բուլղադասարյանը գտնվում են հիվանդանոցում, իսկ Վահրամ Ավագյանը ստանալով առաջին բուժօգնություն, նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ "Նավ" ռեստորանի տարածքում հերթական աղմկոտ սպանությունն էր գրանցվել նոյեմերի 16 ին։