Ուժ ժամին սնվելը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Այսպիսի եզրահանգման են
եկել ավստրալացի գիտնականները: Ինչպես հայտնում է 7d.Org կայքը, ժամը 18-ից հետո ճաշելը օգտակար է նրանց համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր չունեն, սակայն տառապում են անքնությամբ:Ընթրիքի մեջ պարունակվող բանջարեղենն ու շիլան շատ հեշտ մարսվելով , բարձրացնում են արյան բաղադրության տրիպտոֆանների բնական ամինաթթուների քանակը, իսկ ուղեղում էլ ավելանում է սերոտոնինի քանակը: Արդյունքում մարդն ավելի արագ է հանգստանում, իսկ քունը դառնում է ավելի առողջ: