06 января 2011

Հեռուստացույցը երեխաների մոտ առաջացնում է ագրեսիա


Հեռուստացույցը երեխաների մոտ առաջացնում է ագրեսիա

Ըստ ամերիկացի հոգեբանների` փոքրիկներին չի կարելի դիտել հեռուստացույց, քանի որ դա նրանց մոտ առաջացնում է ագրեսիա: Մանկական ագրեսիան նպաստում է հոգեկան առողջության վատթարացմանը, վարքագծի փոփոխությանը, մեծացնում է հանցագործ դառնալու հավանականությունը:  Ծնողների դաստիարակությունից և շրջապատից բացի երեխայի վրա մեծ ազդեցություն ունի նաև զանգվածային տեղեկատվությունը: Մինչև 3 տարեկան երեխայի վրա երաժշտությունից հետո ամենաշատն ազդում է հեռուստացույցը: Ըստ ամերիկացի փորձագետների` դա բացասաբար է ազդում փոքրիկների ճանաչողական զարգացման և վարքագծի վրա:  Մանկաբույժները վերլուծել են ԱՄՆ 20 խոշորագույն նահանգներում 1998-2000թթ. ծնված 3 000-ից ավել երեխայի տվյալներ:  Մոտ 65%-ի մայրերը հայտնել էին, որ իրենց փոքրիկները հեռուստացույցի առջև  օրական 2 ժամից ավել են անցկացնում: Ապացուցվել է, որ  հեռուստատեսային հաղորդումներով նույնիսկ կարճ ժամանակով տարվելը բացասաբար է ազդում փոքրիկների վարքագծի վրա` զարկ տալով ագրեսիայի առաջացմանը: