14 января 2011

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ կնոջ ուղեղը մեծանում է դաշտանից առաջ


Ավստրալացի գիտնականները պարզել են, որ կնոջ ուղեղը մեծանում է դաշտանից առաջ
Զալցբուրգի համալսարանի'Բելինդա Պլետցերի ղեկավարած գիտախմբի հետազոտության արդյունքները հրապարակվել են ScienceDirect ամսագրում:
Գիտնականները համեմատել են 28 կնոջ և 14 տղամարդու ուղեղի տարբեր մասերի ծավալները և
պարզել են, որ դաշտանային ցիկլից առաջ  կնոջ ուղեղի աջ պարա-հիպոկամպային և թեքված գալարների մոխրագույն նյութն աճում է 2 տոկոսով:  

Ըստ Պլետցերի' ուղեղի ծավալը մեծանում է կարճ ժամանակով, քանի որ դաշտանային ցիկլից հետո պրոգեստերոնի ավելացած մակարդակը նպաստում է նշված գալարների ծավալի կրճատմանը:
Բացի այդ,  հորմոնալ հակաբեղմնավորիչների կանոնավոր օգտագործումը  կապված էր կնոջ նախաճակատային և քունքային մասերի որոշ կառույցների ծավալների մեծացման հետ: Գիտնականները ենթադրում են, որ այդ փոփոխությունները կարող են բարենպաստ լինել հիշողության և լեզվական ընդունակությունների համար: