Անեկդոտներ
Մի ապարանցի կեպկան թարս դրած գալիս է տուն:
Ապարանցու կինն ասում է.
- Էս հիմա դու գալիսե՞ս, թե գնում
- Ժամանակակից երտասարդությունը սարսափելի է հագնվում: Օրինակ` այս տղան:
- Դա իմ աղջիկն է:
- Ներեցեք, ես չգիտեի, որ դուք նրա հայրն եք:
- Ես հայրը չեմ, մայրն եմ:
-Սիրելի’ս, երբ մենք ամուսնանաք, երեք երեխա կունենանք:
-Որտեղի՞ց գիտես:
-Նրանք հիմա մորս մոտ են…
Կին.
- Ես վերջապես ստացա մեքենա վարելու թույլտվություն: Ցանկանում եմ մեքենա գնել,
ո՞ր մեքենան ավելի հարմար կլինի կնոջ համար
Ամուսին
- Լվացքի
- Խնդրում եմ մի ճանապարհեք մեզ, նեղություն մի քաշեք
- Վայ ինչ եք ասում, հյուրերին ճանապարհելիս ես իրական հաճույք եմ ստանում:
Փոքր հյուրանոցային սենյակներից մեկում` անկողնու վերևում փակցված է ցուցանակ, որի վրա գրված է. “հիանալի վայր է, թարմ օդ, լիովին լռություն: Եթե դուք չեք կարողանում քնել, մեղավորը ձեր ոչ մաքուր խիղճն է”