16 января 2011

Գեխեցիկ Սիրո Հուշ.ՍԻՐՈՒՄԵՄ ՔԵԶ

TE Quiero




Այնպես եմ ուզում քեզ հիմա գրկել

Ու իմ տաք կրծքի վրա քեզ սեղմել

Բռնել շուրթերդ իմ շրթունքներով

Ու հանգիստ, կամաց, ջերմ քեզ համբուրել:

Ուզում եմ հիմա լինես իմ կողքին,

Դիպչես մի պահ իմ սառը ձեռքերին,

Ուզում եմ դու ինձ չլքես երբեք,

Ուզում եմ դու ինձ սիրես ջերմագին:


Հույս ունեմ մի օր դու ինձ մոտ կգաս,

Սիրտդ ու հոգիդ հավիտյան կտաս,

Կասես, որ արդեն սիրում ես դու ինձ,

Ես էլ քեզ կասեմ, որ չհեռանաս:


<<ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ>>, դու ինձ դա կասես

Ու ամբողջ սերդ ինձ կնվիրես,

Կսիրես դու ինձ մինչև կյանքիդ վերջ,

Կասես, որ դու ինձ կերջանկացնես: