10 января 2011

Իտալուհին մահացել է կովի կատաղությունից


Իտալուհին մահացել է կովի կատաղությունից

Կրեյտցֆելդտի-Յակոբի հիվանդությունը կամ «կովի կատաղությունը» պատճառ է դարձել Իտալիայի 44-ամյա մի բնակչուհու մահվան պատճառ: Կինը մահացել է Լիվոռնո քաղաքի հիվանդանոցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Դա երկրորդ մահացու դեպքն է` գրանցված Ապենինններում: Առաջին զոհը եղել է Սիցիլիայի մի բնակչուհի 2002թ.:
Լիվոռնոյի բնակչուհուն հիվանդանոց էին տեղափոխել անցած տարվա հուլիսին, եւ Իտալիայի առողջապահության ինստիտուտն ախտորոշել էր հիվանդության առկայությունը:
«Կովի կատաղությունը» ուղեղի եւ ողնուղեղի կեղեւի զարգացող դիստորֆիկ հիվանդություն է, որը չի անցնում մարդուց մարդուն: