09 января 2011

Լիտվայում խոզի գրիպից մարդ է մահացել

Լիտվայում խոզի գրիպից մարդ է մահացել


Լիտվայի համաճարակաբաններն այս սեզոնին, առաջին անգամ գրանցել են խոզի գրիպից ՝ A(H1N1) մահվան  դեպք: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի Վարակիչ հիվանդությունների ու ՁԻԱՀ-ի կենտրոնի տվյալներով, խոզի գրիպից մահացել է 27-ամյա մի
տղամարդ:

Նա հիվանդացել է դեկտեմբերի 20-ին, իսկ բուժհաստատություն է դիմել դեկտեմբերի 26-ին ու հենց այդ օրն էլ հոսպիտալացվել է, սակայն ուրիշ ախտորոշմամբ: Դեկտեմբերի 31-ին հիվանդը հիվանդանոցում մահացել է:

Հունվարի 5-ին միայն հանրային առողջության ազգային լաբորատորիայից հաստատել են, որ տղամարդը մահացել է խոզի գրիպից: