Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային լիգաների նոր վարկանիշային աղյուսակը: Այն կազմվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ազգային առաջնությունում առաջին հինգ տեղերը զբաղեցրած թիմերի վաստակած միավորները բազմապատկվում են տվյալ լիգայի գործակցով:
Արդյունքում, ամենաբարդ լիգայի կոչումը վաստակել է Իսպանիայի առաջնությունը (Լա Լիգա), որը զգալիորեն գերազանցել է երկրորդ տեղում հայտնված Անգլիայի առաջնությանը (Պրեմիեր լիգա): Իտալիայի առաջնությունն (Սերիա Ա) էլ եզրափակել է լավագույն եռյակը: Ապա գալիս է առաջին ոչ եվրոպական երկիրը` Բրազիլիան:
Հայաստանի առաջնությունը 80-րդ հորիզոնականում է, Վրաստանինը` 40-րդ, Ադրբեջանինը` 86-րդ, Թուրքիայինը` 19-րդ, Իրանինը` 31-րդ:
IFFHS-ի վարկածով` աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային լիգաներն են.1. Իսպանիա – 1092 միավոր
2. Անգլիա – 1039
3. Իտալիա – 1021
4. Բրազիլիա – 982
5. Գերմանիա – 932
6. Ֆրանսիա – 884
7. Արգենտինա – 861
8. Պորտուգալիա – 789.5
9. Նիդեռլանդներ – 787.5
10. Ուկրաինա – 709
11. Բելգիա – 703
12. Մեքսիկա – 690
13. Էկվադոր – 662.5
14. Ռուսաստան - 660