Երգչուհի Շաքիրան բաժանվել է իր սիրեցյալից
Երբ սիրահարները բաժանվում են, դա միշտ տխուր է, բայց ոչ այս անգամ ու այս պարագայում, քանի որ այժմ Շաքիրայի` արական սեռի երկրպագուները ռեալ հնարավորություն ունեն գրավելու իրենց կուռքի սիրտը: Այն հիմա ազատ է: Երգչուհին եւ իր փեսացուն, Արգենտինացի նախկին նախագահի որդի` իրավաբան Անտոնիո դե լա Ռուան հայտարարաել են, որ բաժանվում են 11 տարի համատեղ կյանքից հետո:Շակիրան իր անձնական բլոգում գրել է. “2010 թվականի օգոստոսին համատեղ որոշում կայացրեցինք, որ մեր ռոմանտիկ հարաբերություններին դադար է պետք: Բայց այս ընթացքում մենք քաջալերել ենք միմյանց եւ շարունակում ենք մտերիմներ եւ գործընկերներ մնալ: Միգուցե այս ամենը ժամանակավոր բնույթ կրի”:
Ի դեպ, 2010 թվականի նոյեմբերին բանբասանքներ տարածվեցին կոլումբացի երգչուհու նոր սիրավեպի մասին` “Բարսելոն”-ի եւ Իսպանիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ:
Փաստորեն ճիշտ են ասում, որ ամուսնությունը երկար ձգձգել չի կարելի :