02 января 2011
հղիանալու համար լավագույն տարիքը 30–ն է
Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս չշտապել հղիանալ։ Նրանք
համոզված են, որ կնոջ համար երեխա ունենալու համար ամենանպաստավոր տարիքը երեսունից հետո է։ Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան չորս հազար կանանց հիվանդությունների պատմությունը և եզրակացրել, որ 22–ից հետո կանանց մոտ նվազում են գինեկոլոգիական խնդիրները, որոնք ցածրակետին հասնում են 34 տարեկանում։ Այսինքն՝ 30 տարեկան կնոջ գինեկոլոգիական առողջությունը լավագույնն է։ Ուսումնասիրության արդյունքում նաև հերքվել է այն թեզը, թե երիտասարդ կինը առողջ երեխա ունենալու ավելի մեծ հնարավորություն ունի, քան, ասենք, 30–ամյա կինը: