12 января 2011

Թուրքը սպանել է իր 6 ամսեկան երեխայի

 
Թուրքական “Miliyet” թերթի փոխանցմամբ` Թուրքիայում հերթական զարհուրելի դեպքն է գրանցվել, որն անգամ դժվար է որակել որպես վայրենություն: Թուրքիայում նորաթուխ հայրը սպանել է իր 6 ամսեկան երեխային: Դեպքի կապակցությամբ մարդասպան հայրը պատմել է հետեւյալը.
“Կնոջս քնելուց հետո երեխան սկսեց լաց լինել: Ես մի քանի անգամ փորձեցի քնեցնել նրան` փոխելով նրա տակդիրը, սակայն դա ինձ չհաջողվեց: Ես շատ զայրացա եւ, այլեւս չկարողանալով տանել այդ ամենը, վերցրեցի նրա կաթի շիշը եւ 3-4 անգամ հարվածեցի երեխայիս գլխին: Ապա քնեցի եւ առավոտյան մեկնեցի աշխատավայր”:
Տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնում է մարդասպանի կինը, ով առավոտյան արթնանալուց հետո ապշահար է լինում` երեխային տեսնելով սպանված վիճակում: Մարդասպան հայրը ձերբակալված է: