Բելգիացի և իտալացի գիտնականների մի խումբ վստահեցնում է, որ կրծքի քաղցկեղ ունենալու դեպքում հղիությունը ոչ միայն անվտանգ է հիվանդների համար, այլև կարող է երկարացնել հիվանդի կյանքը։ Երկար տարիների ընթացքում հետազոտություններին մասնակցել է հազարից ավելի հղի և 18 հազար ոչ հղի կին, ովքեր տառապում էին կրծքի քաղցկեղով։
Պարզվել է, որ քաղցկեղով հղիների շրջանում 42%-ով կրճատվել են մահացության դեպքերը։ Գիտնականների կարծիքով՝ հղիության բարենպաստ ազդեցությունը կարող է բացատրվել հորմոնալ մակարդակի փոփոխությամբ։ Այդ մասին հաղորդում է Вокруг Света-ն։
Նշենք, որ կրծքի քաղցկեղի զարգացմանը նպաստում է ալկոհոլը։ Օրական մեկ բաժակ ալկոհոլը 6%-ով մեծացնում է տարբեր տեսակի քաղցկեղների վտանգը։