
Վարկանշային աղյուսակը գլխավորում է “տեսնենք” արտահայտությունը, որը նշանակում է, որ տղամարդու սրտով չէ ինչ–որ բան անելու կնոջ առաջարկը, սակայն հրաժարվելը կարող է հանգեցնել “միջազգային կոնֆլիկտի”։
Հաջորդ հայտնի արտահայտությունը “ես չգիտեմ”–ն է՝ ուղիղ պատասխանից խուսափելու դեպքում, իսկ ահա “իսկ իմ նախկին ընկերուհին” արտահայտությունը ամուսնության քայքայման ամենարագ ճանապարհն է։
Կանանց հունից հանող ամենատարածված արտահայտությունն է «իսկ իմ մայրը դա ուրիշ ձև է պատրաստում»։
Վարկանշային աղյուսակում են նաև այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են “մի րոպե…”, “դու ինձ նման բան չես ասել”, “ինքդ արա”, “սովորական”, “որտե՞ղ են իմ գուլպաները”, ինչպես նաև տղամարդկանց լռությունը՝ ի պատասխան կնոջ հարցին։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։