Իտալիայի առաջնություն. Կասանոն մերվեց նոր թիմին (վիդեո)
Անտոնիո Կասանոն շատ հաջող է նշել իր նորամուտը «Միլանի» կազմում: «Կալյարիի» հետ արտագնա հանդիպման երկրորդ խաղակեսում նա փոխարինման է դուրս եկել և օգնել Ա սերիայի առաջատարին վաստակել երեք միավոր: Ձմեռային արձակուրդներից առաջ «Միլանը» գերազանցում էր «Լացիոյին» և «Նապոլիին» երեք միավորով: 2011թ. առաջին հանդիպմանը, թվում էր, «ռոսոներին» պետք է բավարարեր ոչ-ոքի: Սակայն վերջերս «Սամպդորիայից» գնված Կասանոն այլ կարծիքի էր. հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ հարձակվողը գրոհի է նետել փոխարինման դուրս եկած Ստրասերին, ով խփել է իր առաջին գոլը «Միլանի» կազմում: «Լացիոն» կիսել է միավորները «Ջենոայի» հետ (0:0), իսկ «Նապոլին» զիջել է «Ինտերին» (1:3), որն իր առաջին հանդիպումն էր անցկացնում Լեոնարդոյի ղեկավարությամբ: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Տյագո Մոտան, ևս մեկ գոլ խփել է Էստեբան Կամբյասոն:
Ընդհատվեց «Յուվենտուսի» առանց պարտությունների սերիան (13 խաղ) ազգային առաջնությունում. «ծեր սինյորան» Թուրինում ջախջախիչ պարտություն է կրել «Պարմայից» (4:1): Դուբլի հեղինակ է դարձել Սեբաստիան Ջովինկոն, ով պատկանում է «Յուվենթուսին», բայց վարձակալությամբ հանդես է գալիս «Պարմայում»: «Ռոման» առաջ է անցել «Յուվենտուսին» և բարձրացել հինգերորդ հորիզոնական: Միրկո Վուչինիչի երկու դիպուկ հարվածները օգնել են թիմին հաղթել «Կատանիային» 4:2 հաշվով: « 18-րդ տուր