06 января 2011

Հանելուկներ

1
Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:


2
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:


 3


Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
 Չունի դադար, հանգիստ ու քուն:


 4

Արքա չունեն, սակայն արագ 
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

 
 5

Տունը ՝ փոքրիկ,
Մուտքը՝ մեծ,
Միայն ինքն է իր տան մեջ:
 
 6

Թևեր ունի՝ լոր չէ, 
Պոզեր ունի՝ կով չէ:



  7
 

Բանում է՝ մարդ չէ,
Ածում է՝ հավ չէ,
Կծում է՝ շուն չէ,
Իմացիր ի՞նչ է:
 
 8
Ման է գալիս՝ հավ չի,
 Լույս է տալիս՝ ճրագ չի:







 9

Վարպետ է մեծ, բայց անուսում,
Ջուլհակ չէ, բայց ո՜նց է հյուսում:


 10

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
 

11 

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:
 
12 

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:
 

 13

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

 14



Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

 

15



Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

16
 

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:



17
 
 

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:



18
 
 

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:



19



Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:




20



 Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

21

Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:
 
 
 
1-Նամակ  2-Գիրք  3- Մեղու  4-Մորեխ  5-Խխունջ  6 -Բզեզ  7-Մրջյուն  8-Լուսատիտիկ  9-Սարդ  10-Մեղու  11-Երկինք  12-Մտքեր   13-Սանր   14-Հովազ  15- Մեղու  16- Գետ  17 -Գարուն   18-Դուռ  19-  Ձուկ  20 - Մրջյուն  21- Սագ