"2010-ը Հանրային հեռուստաընկերության համար հաջող էր",- այսօր ամփոփելով "Հանրայինի" գործունեությունը, նկատեց ՀՌՀԸ նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով համոզված է, որ հեռուստաընկերությունն իր հաջող ընթացքը կշարունակի նաեւ 2011 թվականին:
Այս տարի նախատեսված է նոր ֆիլմերի էկրանավորում: Աշնանը հեռուստալսարանի դատին կհանձնվի Պռոշյանի "Հացի Խնդիրը":
Կան ծրագրեր նաեւ Աբովյանի "Վերք Հայաստաի"-ն էկրանավորելու հետ կապված, բայց առայժմ չունենք լավ մշակված սցենար",-ասաց Հարությունյանը ու ընդգծեց, որ "ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովվեն մեծ հեռուստալսարան":
Ալեքսան Հարությունյանն Առաջին ալիքի ձեռքբերումը համարեց այն, որ տնտեսական ճգնաժամից պատվով հաղթահարել են, ինչպես նաեւ մանկական Եվրատեսիլում տարած հաղթանակը:
Նրա խոսքով հնարավոր է, որ մրցույթն այս տարի անցկացվի Հայաստանում: "Եթե առաջ ասում էինք, որ հնարավոր է, հիմա կարող ենք ասել մեծ հնարավորություն կա",-նշեց բանախոսը, ծախսերի մասին խոսելը դեռեւս վաղ համարելով:
Ասաց, որ ծախսերի մի մասը կհոգա ՀՌՀԸ-ը: Գումարի մի մասը Հայաստանին կտրամադրի Ժնեւը եվրոպական հեռարձակողների կողմից":
հղումը Henaran.am
Ասաց, որ ծախսերի մի մասը կհոգա ՀՌՀԸ-ը: Գումարի մի մասը Հայաստանին կտրամադրի Ժնեւը եվրոպական հեռարձակողների կողմից":