15 января 2011

Մոսկվացիների հետ ամուսնությունների թվով հայաստանցիները երրորդ տեղում են

Մոսկվացիների հետ ամուսնությունների թվով հայաստանցիները երրորդ տեղում են

Ինչպես հայտնում է Newsland ռուսական կայքը, Մոսկվա քաղաքի զագսերի վարչության պետ Իրինա Մուրավյովան, հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսատանյան կենտրոնին, ասել է, որ Մոսկվայում ամուսնացող կանանց մոտ 18%-ը և
տղամարդկանց մոտ 30%-ը հաշվենկատ ամուսնություն են կնքում:
Ըստ Մուրավյովայի՝ Մոսկվայում քիչ չեն նաև արտասահմանցիների հետ ամուսնությունները: Ըստ այդմ, անցած տարի մոսկվացիները 3,100 ամուսնություն են կնքել Ուկրաինայի, 988-ը` Մոլդովայի, 920-ը Հայաստանի քաղաքացիների հետ: