13 января 2011

Աբորտից հետո երեխան կենդանի է մնացել


  Անհավատալի դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Աբորտից հետո 22 շաբաթական երեխան կենդանի է մնացել, ինչը բժիշկները չէին նկատել:
Հոգեւորական Անտոնիո Մարտելլոն, ում կանչել էին երեխայի հոգու հանգստության համար աղոթելու, նկատել է, որ երեխան շնչում է եւ անգամ շարժվել է:
Երեխային անմիջապես տեղափոխել են հատուկ բաժանմունք, սակայն օրեր անց երեխան մահացել է:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Տեսականորեն, բժշկին կարող են մեղադրել սպանության մեջ: