13 января 2011

Ազգագրագետը` հին Նոր տարու մասի


Հնում հայերը տարվա եղանակաները կապել են հունվար ամսվա առաջին 12 օրերի հետ: Եթե հունվարի 1-ը եղել է արևոտ օր, ուրեմն հունվար ամիսը տաք էր լինելու, եթե 2 –րդ օրը ցուրտ է եղել` փետրվարը ցուրտ էր լինելու:
Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը պատմում է, որ այդ շրջանն ավարտվելուց հետո, նշվել է Նոր տարին. ”Հունվար ամսվա 12-րդ օրը ավարտվելուց հետո, որը խորհրդանշել է դեկտեմբեր ամիսը, տոնել են Ամանորը: Հետագայում, երբ ձևավորվել է Գրիգորյան տոմարը, այն հաստատվել է: Հետևաբար, կոչվում է հին տոմարով Նոր տարի”:
Հին տոմարով հայերն  Ամանորը նշել են հունվարի 13-ին: Լիլիթ Սիմոնյանի խոսքով  հին տոմարներըը շատ ավելի խոր արմատներ ունեն և ուսումանսիրությունները ցույց են տվել, որ դրանք նաև համապատասխանում են մուսուլմանական հիջրայի օրացույցին: