08 января 2011

Սիրային անեկդոտներ

Քեռի Վալոդ, մաման խնդրեց ասեմ, որ պապան գնացել է ձկնոր­սության, իսկ ես երկու ժամ բակում խաղալու եմ,– հարեւանի դուռը թակելով, ասում է փոքրիկ Սերոժը։



Երկու ընկեր զբոսնում են։ Հանկարծ մեկն ասում է.
-  Արի   հետ դառնանք, փողոցի ծայրում կինս ու սիրուհիս կանգ­
նած զրուցում են։

Ընկերը նայում է եւ ասում.
-  Իմ կինն է սիրուհուս հետ զրուցում, ոչ թե քոնը։
Ընկերները նայում են միմյանց եւ բազմանշանակ ժպտում...


-Ինչի՞ց ես այդքան նիհարել,– հարցնում է մեկն ընկերուհուն։
-Տառապանքից։ Ամուսինս դավաճանում է ինձ։ է՛լ ինչո՞ւ ես տառապում, բաժանվիր։
-ՉԷ՛, մի քիչ Էլ նիհարեմ, հետո ...


Ամբողջովին կնոջ «կրնկի» տակ գտնվող ամուսինը աշխատան­քից շուտ է տուն գալիս եւ տեսնում, որ կինը սիրեկանի հետ անկող­նում է։ Ոտնւսթւսթերի վրա զգույշ քայլելով մոտենում է նրանց եւ կնոջ ականջին շշնջում. «Հո չե՞մ խանգարում»։ Վայելքի մեջ գտն­վող կինը, չտարբերելով, թե ով է շշնջացողը, ասում է. «Ի՛նչ ես ասում, ի՛նչ ես ասում, լավ տղամարդը Երբեք չի խանգարի»...

-  Մա", այ մամ, պապան որ գա ասե՞մ...
-  Ի՞նչ ասես։
– էն մարդու մասին, որ եկավ քեզ մոտ։
-  Պապադ ամեն օր ինձ մոտ է, էն մարդուն չես ասում, խեղճ մար­դը մի ժամով եկավ-գնաց, ելնես հորդ ասե՞ս...


-  Այն օրվանից, երբ ծանոթացա քեզ հետ, ոչ հաց եմ ուտում, ոչ ջուր եմ խմում եւ ոչ էլ ծխախոտ ծխում,– հանգստյան տան իր սի­րուհուն ասում է մի մարդ։
-  Մի՞թե այդքան ուժեղ ես սիրահարվել։
-  Չէ, պարզապես փո՛ղ չի մնացել...


Զբոսայգու նստարանին սիրատոչոր զույգը գրկախառնված համ­բուրվում է։ Երիտասարդը հանկարծ նկատում է, որ դիմացի նստա­րանին նստած տղամարդը ինչ-որ նշաններ է անում իր գրկի կնոջը։
-  Ո՞վ ես եւ ի՞նչ նշաններ ես անում, գնա այստեղից, թե չէ...,– զայ­րացած ասում է երիտասարդը։
-  Ես կգնայի, բայց բնակարանի բանալին քո գրկում համբուրվող կնոջ պայուսակում է...



-  Դու արդեն քնե՞լ ես կնոջս հետ,– հարցնում է մեկն ընկերոջը։
-  Հիմար հարց ես տալիս։ Ես ինձ նման բան թույլ չեմ տա։
-  Իզո՛ւր։ Իմ կինը քոնից սեքսուալ է...


-  Խնդրում եմ, նմւսն բացահայտ ակնարկներ մհ ւսրեք, ես ամուս­նացած կին եմ։
-  Դա ոչ մի նշանակություն չունի, ես ամուսնուդ չեմ խանդի...


- Հիշո՞ւմ   ես, երբ ինն ամիս առաջ գնացիր Սեւան իշխան բռնե­լու,– ընթրիքին ասում է կինն ամուսնուն։
- Հա՛, հիշում եմ։



-Այդ իշխաններից մեկն այսօր զանգեց եւ հայտնեց, որ դու հայրես դարձել։


Վալոդի կոկորդը ցավում Էր, իսկ ձայնը   խզվել Էր։ Արդեն գիշեր
Էր, եւ նա որոշում Է դիմել մի հարկ վերեւում ապրող բժշկին։ Դուռը
բացում Է բժշկի կինը։
-  Ամուսինդ տա՞նն Է,– կոկորդի սուր ցավը մի կերպ հաղթահարելով, շշնջում Է Վալոդը։
-Ոչ, շուտ ներս մտիր, քանի հարեւանները չեն տեսել,– շշնջալով պատասխանում Է կինը։

Սիրուհու հետ ժամադրության պատրաստվող ամուսինը կնոջն                                           ^
ասում Է.

-  Դե, վերջապես հասկացիր, որ ես այս ժամադրությունը մեր հար-
սանիքից շատ առաջ Էի նշանակել...



-Մի քանի օր առաջ տուն մտա, տեսնեմ՝ կինս ինչ-որ մեկի հետ
անկողնում Է։ Անմիջապես վատ բան անցավ մտքովս։ Վազեցի, սառ­-
նարանի դուռը բացեցի եւ ինչ տեսնեմ օղու շիշը չկար,– պատմում Է
մի հարբեցող ընկերոջը։



Տասը տարի դատապարտված կալանավորը փախչում Է գաղու­թից, գալիս տուն եւ կնոջը բռնացնում սիրեկանի հետ՝ անկողնում։
-  Մի՞թե արդեն 2015 թիվն Է,– հորանջելով ասում Է կինը։


-  Ո՞նց ես կարողանում այդպես դավաճանել ամուսնուդ,– ասում Է մի կին մյուսին։
-  Իսկ ի՞նչ Է, դու ուրիշ ձեւ գիտե՞ս։


-Տուն եկավ մի երիտասարդ։ Սոված Էր, մրսած, փնթի հագնված։
Մեղքս եկավ։ Լողացրի, կերակրեցի, հագցրի։ Հետո նա հարցրեց,
թե չկա՞ Էլի մի այնպիսի բան, որից ամուսինդ չի օգտվում։ Հիշեցի,
որ դու արդեն վաղուց ինձ անկողնում չես գուրգուրել, եւ մտանք ան­-
կողին,– պատմում Է կինն ամուսնուն։



-  Երեկ մի տղամարդ զանգեց եւ սպառնաց, թե գլուխս կթռցնի, եթե ես հանգիստ չթողնեմ իր կնոջը,– մտահոգ ասում Է մեկը։
-  Է՜, դու Էլ թող...
-  Բայց Էդ անասունը չասաց, ախր, թե ո՞վ Է իր կինը։