08 января 2011

Բռնաբարել են օձով

ԱՄՆ Վիսքոնսին նահանգի բնակիչներ 24-ամյա Ջոնն ու 25-ամյա Դամոնտան ձերբակալվել են` 32-ամյա մի կնոջ օձով բռնաբարելու մեղադրանքով:
Կինը պատմել է ոստիկաններին, որ Ջոնն իրեն երեկույթի է հրավիրել: Երեկույթի ժամանակ հանցագործներից մեկը հարվածել է կնոջ գլխին. վերջինս ուշաթափ է եղել: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Ջոնը բռնաբարում է իրեն:
Ավելին` կնոջ խոսքով` Ջոնն ու Դամոնտան իրեն նաեւ օձով են բռնաբարել: Ի դեպ, հանցագործները ոստիկանությանը ցուցում են տվել առ այն, որ կինը համաձայն է եղել սեքսով զբաղվել, եւ իրենք նրան ամենեւին էլ չեն բռնաբարել: