17 февраля 2011

Հետծծնդաբերական ցավազրկողները կարող են կտրել մայրական կաթը

Հետծծնդաբերական ցավազրկողները կարող են կտրել մայրական կաթը



Այն դեղերը, որոնք հաճախ օգտագործվում են  ծծնդաբերությունից հետո սկսված արյունահոսությունը դադարացնելու համար, կարող են զրկել մայրերին կրծքի կաթից. այս մասին է հայտնել Մեծ Բրիտանիայի Սուանսի համալսարանի հետազոտություններ անող թիմը:
Տվյալ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ցավազրկող դեղամիջոցների մեծ չափաբաժինն ունի մայրական կաթը կտրող ազդեցություն:
Այս նոր արդյունքները կարող են օգնել` մեծացնելու Մեծ Բրիտանիայում կրծքով կերակրող մայրերի թիվը:
Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս նորածիններին կերակրել մայրական կաթով նվազագույնը առաջին 6 ամիսների ընթացքում, որովհետև դա առողջարար է և՛մոր, և՛ երեխայի համար:
Անգլիայում նորածինների միայն 45 տոկոսն է կերակրվում մայրական կաթով: Նախարարությունը պատրաստվում է տարեկան 2 տոկոսով ավելացնել կրծքով կերակրող մայրերի թիվը Բրիտանիայում:
Սուանսի համալսարանի հետազոտող խումբն ուսումնասիրել է Հարավային Ուելսում ծննդաբերած 48.000 կանանց. պարզվել է, որ այն կանայք, որոնց չեն ցավազրկել ծննդաբերությունից հետո (65.5%) 48 ժամվա ընթացքում կարողացել են կրծքով կերակրել նորածիններին: Իսկ մնացած 34.5 տոկոսը ունեցել է բարդություններ:
Հետազոտող խմբի ղեկավար, բժիշկ Սյու Ջորդանն ասել է, որ պահանջվում են ավելի շատ հետազոտություններ, սակայն իրենց հետազոտություններն էլ բավական են` ապացուցելու, որ ցավազրկող միջոցները տարեկան 50.000 նորածնի զրկում են մայրական կաթով կերակրվելուց:
«Մայրական կաթով չկերակրվելը այդ 50.000-ից 3000 նորածնի մոտ կզարգացնի ասթմա հիվանդությունը»,-ասել է Ջորդանը` «BBC»-ին տված հարցազրույցում:
«Մենք պետք է աշխատենք գտնել այնպիսի ցավազրկողներ, որոնք չեն վնասի մայրական կաթնատվությանը»,- ասել է Ջորդանը:
Ազգային ծծնդաբերության Վստահության հետազոտության բաժնի պատասխանատու Ռոզեմարի Դոդդսն ասել է, որ կա նաև ուրիշ խնդիր. շատ երիտասարդ մայրեր ուղղակի տեղյակ չեն, թե որ ցավերի դեպքում օգտագործեն ցավազրկողներ ու հաճախ անտեղի օգտագործում են դրանք: 

drugs.am