23 февраля 2011

Ճարպը և քաղցրը վատացնում են ուղեղի աշխատանքը


Քաղցր և ճարպոտ ուտելիքի չարաշահումը փոխում է ուղեղի ռեցեպտորների պատասխան ռեկցիաները: Այս եզրակացության հանգել են Ջոն Հոփկինսի բժշկական քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ բուլեմիայի և այլ սննդային խախտումների բնույթը:
Ճարպոտ և քաղցր սնունդը ազդում է ուղեղի օփիոիդ ռեցեպտորների վրա, որոնք "պատասխանատու" են սննդակարգի կարգավորման համար: Օփիոիդները մորֆինների նման քիմիական նյութեր են, բայց դրանք արտադրվում են ուղեղի կողմից և կապված են բավարարվածության և երանության զգացողության հետ:
Գիտնականները հայտնաբերել են, որ օփիոիդ ռեցեպտորների գենային արտահայտման փոփոխությունները տեղի են ունենում ուղեղի այն մասում, որը վերահսկում է ընդունած սննդի չափը:
Օփիոիդի ավելացումը կարող է խոսել սննդային ֆունկցիայի խանգարման զարգացման մասին:

drugs.am