27 февраля 2011

Սուրճը օգտակար է ուղեղի համար

Սուրճը օգտակար է ուղեղի համար

Ավելի քան 20 տարի է, ինչ Նոթինգհեմի համալսարանի մոլեկուլային դեղաբանության պրոֆեսոր Սթիվեն Ալեքսնադրը ուսումնասիրում է սուրճի   առանձնահատկությունները: Նա միշտ կարծել է, որ սուրճը «տրված է» աստվածների կողմից' կախարդական ըմպելիք պատրաստելու համար:
Գիտնականների վերջին հայտնագործությունը ապացուցել է այս փաստը: Պարզվել է, որ սուրճը օգնում է պայքարել Ալզհեյմերի հիվանդության դեմ, որը վնասում է հատկապես տարեց մարդկանց ուղեղը: Բացի այդ, սուրճը շատ օգտակար է հիշողությունը վերականգնելու համար:
Ինչպես պարզվել է, սուրճը կանխարգելում է բետա-ալմեոիդ սպիտակուցի կործանարար ազդեցությունն ուղեղի վրա:  Գիտնականները հիվանդ մկներին տվել են ջրով խառնած սուրճի այնպիսի չափաբաճին, որը համապատասխանում է օրական 5 գավաթ սուրճի: Արդյունքում մկների ուղեղը 50%-ով  ձերբազատվել է բետա-ալմեոիդ սպիտակուցներից: Նման արդյունք նույնիսկ չեն ապահովել ամենաուժեղ դեղերը: Փորձը օգնել էր մկներին վերականգնել և երիտասարդացնել ուղեղը:
Ալեքսանդրը հավաստիացնում է, որ սուրճի բացասական ազդեցությունները չնչին են, և դրանցից կարել է խուսափել չափաբաժիններին հետևելու դեպքում:
Այն կարող է փոքր-ինչ բարձրացնել ճնշումը, բայց ուժեղացնում է հատկապես տարեցների ուղեղի աշխատանքը:
Կալիֆոռնիայի համալսարանում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ 80-ամյա կանայք, որոնք սուրճ են խմում, ունեն ուղեղի ակտիվ աշխատանքի բարձր ցուցանիշ:
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը պայքարում է շաքարախտի, քաղցկեղի որոշակի տեսակների, լյարդի ցիրոզի դեմ, ինչպես նաև նվազեցնում է միզապարկի քարի առաջացման վտանգը:
Մի քանի տարի առաջ պարզվել է, որ սուրճը դարձել է շարքային ամերիկացու գլխավոր հակաօքսիդանտը:
Պրոֆեսոր Ալեքսանդրը խորհուրդ է տալիս օրական խմել մի քանի բաժակ թանձր սուրճ ու թեյ և ուշադրություն չդարձնել սուրճի վնասակարության մասին պատմվող հեքիաթներին:
drugs.am