Ըստ UNFPA-ի տվյալների, աշխարհում ավելի քան 36 մլն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով, իսկ ավելի քան 17 մլն մարդ էլ մահացել է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշից (ՁԻԱՀ): Նույն տվյալներով, յուրաքանչյուր րոպե ՄԱԻՎ-ով վարակվում է 5 երիտասարդ: ԱՎելի քան 8 մլն 200 հազար երեխա դարձել է ծնողազուրկ` ՁԱԻՀ-ից ծնողների մահվան պատճառով:
Հատկապես կանանց վերարտադրողական առողջության խնդիրներով, ինչպես նաև ընտանիքի պլանավորմամբ ու սեռական առողջությամբ զբաղվող UNFPA-ի կատարած ուսումնասիրությամբ Հայաստանում բարձր է մնում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը: «Չնայած նրան, որ գրեթե բոլոր սեռավարակները սուր շրջանում բուժվում են, սակայն նրանց առկայությունը մարդու օրգանիզմում ծանր բարդություններ է առաջացնում ու հանգեցնում անպտղության», -նշում են UNFPA-ի մասնագետները:
Կանայք, ըստ մասնագետների, տղամարդկանցից ավելի շատ են ենթակա սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակմանը: Սեռական հարաբերություններ ունեցող յուրաքանչյուր մարդու մասնագետները զգուշացնում են առաջին հերթին խուսափել պատահական սեռական կապերից, առանց պաշտպանման միջոցների սեռական հարաբերություններից, ինչպես նաև չվարակազերծված ներարկիչներից ու ասեղներից:
ՄԻԱՎ-ը տարածվում է առանց պաշտպանման միջոցների (պահպանակների) սեռական հարաբերությունների հետևանքով այն դեպքում, երբ զունգընկերներից մեկը ՄԻԱՎ վարակակիր է: Չի փոխանցվում համբույրի կամ օդի միջոցով, ընդհանուր սպասքից կամ այլ իրերից:
Մասնագետները հիշեցնում են, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել նույնիսկ մեկ սեռական հարաբերության ժամանակ: Իսկ վարակված մարդկանց մոտ 3-5 տարվա ընթացքում հիվանդության նշաններ չեն արտահայտվում. նրանք առողջ տեսք ունեն , իրենց լավ են զգում արտաքուստ:
drugs.am