Հարյուրավոր գիտնականներ միջոցներ են փնտրում երկարացնելու մարդու կյանքը, իսկ ահա յուրաքանչյուր երկարակյաց երկարակեցության իր սեփական «բաղադրատոմսն» ունի: Մասնավորապես, անգլիական The Sun-ը մատնանշում է 103-ամյա կնոջ` Գլեդիս Գոֆի օրինակը, ով իր երկարակեցության գաղտնիքը համարել է սեռական կյանքից հրաժարումը: Անգլիական Քովենթրի երկրամասի բնակչուհին ասել է, որ իր մեկ դարն անցած տարիքում շարունակում է կույս մնալ: Անգլուհին նշել է, որ իրեն երբեք չի հետաքրքրել սեռական կյանքը, միաժամանակ, նա երբեք չի ծխել, օգտագործել ալկոհոլ, ու լավ սնվել է: Գլեդիսն ասել է, որ իր ողջ կյանքը նվիրել է«քրոջ հետ աշխարհը տեսնելուն». քույրը մահացել է 85 տարեկան հասակում: «Մենք նախընտրել ենք ապրել մեր կյանքը առանց էմոցիոնալ ապրումների», -նշել է Գլեդիսը` նկատելով, որ իրենց կյանքում տղամարդիկ շատ են հետապնդել նրանց, բայց նրանք չեն թուլացել:
24 февраля 2011
Հրաժարում սեռական կյանքից.