Էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու արդյունքում առաջանում է երիկամային անբավարարություն, լյարդի հիվանդություններ, շնչառական ապարատի խանգարումներ, նյարդային խանգարումներ, բարձր ճնշում, սրտային անբավարարություն և սրտամկանի ֆունկցիայի խանգարում:
Հետազոտություններում ասվում է, որ ԱՄՆ-ում դեռահասների 30-50%-ը կանոնավոր կերպով օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ: Նրանց շրջանում առկա են անգամ 5 տարեկան երեխաներ: 2008 թ.-ին, համաձայն հաշվետվության, երեխաների շրջանում գրանցվել էին հանկարծամահության դեպքեր, որոնք պայմանավորված էին էներգետիկ խմիչքներում առկա կոֆեինի գերդոզավորմամբ:
Առողջապահության նախարարությունը մոտ ապագայում ծրագրում է էներգետիկ ըմպելիքների տարաների վրա զետեղել այն տեղեկատվությունը, որ խմիչքի մեջ կա կոֆեինի մեծ չափաբաժին, և որ դա կարող է շատ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: