Մալարիան մահացու վտանգավոր է, քանի որ այն կրող մակաբույծները կենսունակության համար պայքարում են այլ վարակների դեմ: Այս մասին են հայտարարում գիտնականները: Էդինբուրգի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ երբ մալարիայի մակաբույծները հայտնվում են արյան մեջ և հանդիպում են մրցակցության, նրանք փոխում են իրենց հարձակման պլանը:
Փորձագետները նաև հայտնաբերել են, որ մակաբույծների հիմնական ուշադրությունը կենտրոնանում է բջիջների ստեղծման վրա, որոնք կրկնօրինակման ճանապարհով արագ տարածում են վարակը: Քանի որ մալարիայի վարակը սովորաբար կազմված է մի քանի մրցակցող մակաբույծների շտամներից, այս մրցակցությունը հաղթելու լավագույն ճանապարհը «հարձակվողական» ռազմավարությունն է:
Սակայն դրա համար մակաբույծները ստիպված են մեծ գին վճարել, քանի որ նրանք ավելի քիչ ռեսուրսներ են ունենում հիվանդությունը տարածելու համար: Հետազոտող Լաուրա Պոլլիտը վստահ է, որ ստացված արդյունքները թույլ են տալիս բացատրել մալարիայի` մահացու լինելու պատճառը:
Մալարիան սուր մակաբուծային հիվանդություն է, որը բնորոշվում է ժամանակ առ ժամանակ առաջացող նոպաներով, լյարդի և լեղապարկի մեծացմամբ, ինչպես նաև անեմիայով: Վարակի տարածողները մոծակներն են: Ամեն տարի մալարիայից մահանում է մոտ մեկ միլիոն մարդ:

doctors.am