16 февраля 2011

Զգուշացեք ցնցուղ ընդունելուց


Զգուշացեք ցնցուղ ընդունելուց
Վերջերս իրականացրած մի հետազոտություն ցույց է տվել, որ ախտածին մանրէները կարող են կուտակվել ցնցուղի գլխիկի մեջ և հասունանալով տաք ջրի հետ դուրս գալ
 այնտեղից:
Նման մանրէները կարող են խնդիրներ առաջացնել իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց համար:
Ցնցուղի մութ, թաց և տաք գլխիկը հիանալի միջավայր է մանրէների զարգացման համար, որոնք առաջացնում են թոքերի հիվանդություններ:
Ցնցուղաջրի միջի բակտերիաների մակարդակը 100 անգամ գերազանցում է սովորական ջրի բակտերիաների մակարդակը: 
Կոլորադոյի համալսարանի ավագ հետազոտող Լիհ Ֆիզելը թույլ իմունային համակարգով և թոքային վարակների հանդեպ զգայուն մարդկանց խորհուրդ է տալիս ցնցուղը փոխարինել շոգեբաղնիքով: Եթե իմունային համակարգը ուժեղ է, և առողջական խնդիրներ չունեք, ապա ցնցուղից վախենալ պետք չէ:
Mycobacterium avium-ը, որը հայտնաբերվել է ուսումնասիրված նմուշների 20 տոկոսում, առաջացնում է թոքային վարակներ բացարձակապես  առողջ, ինչպես նաև իմունային թույլ համակարգ ունեցող/ ծխողներ, արբեցողներ, թոքերի քրոնիկ հիվանդություններով տառապողներ և այլն/:  
Հիվանդությունների նախանշաններն են այրոցքները, չոր հազը և շնչահեղձությունը:
Ցնցուղ ընդունելիս մարդիկ սովորաբար առնչվում են մանրէների 60,000 տեսակի հետ, սակայն դրանցից միայն 1 կամ 2 տոկոսն են ախտածին:  Մետաղե ցնցուղները ավելի անվնաս են, քան պլաստիկ ցնցուղները:
Իսկ հիվանդություններից խուսափելու ամենաճիշտ եղանակը ցնցուղի գլխիկը և հիգիենայի մյուս պարագաները կանոնավոր մաքրելն է:

drugs.am