Հնդկաստանի Գուջոռատ նահանգի գյուղերից մեկում բնակիչները որոշել են արմատական պայքար իրականացնել ալկոհոլի դեմ: Այստեղ պաշտոնապես գործում է «չոր օրենք», սակայն ծաղկում է կեղծված ալկոհոլի վաճառքը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Այսուհետ յուրաքանչյուր գյուղացի, ով կհրապուրվի ալկոհոլով կամ դրա վաճառքով, մի ամբողջ օր կնստի մի բարձր ծառի վրա, որը ծառայում է որպես «անարգանքի սյուն»:
Մեղավորի բարոյական տանջանքներին ավելանում է նաև ֆիզիկական տառապանքը, քանի որ ծառը պատված է փշերով: Նման պատիժը, պարզվում է, բավական գործող է: Վերջին օրերին անսթափ որևէ մեկին «լույս աչքով, ճրագով էլ փնտրես չես գտնի»: