25 февраля 2011

Ալկոհոլն օգտակար է սրտի աշխատանքի համար. հետազոտություն

Ալկոհոլն օգտակար է սրտի աշխատանքի համար. հետազոտություն

Ամեն օր ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը թույլ կտա խուսափել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից: Այդպիսի եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի գիտնականները 30-ամյա հետազոտությունից հետո, հաղորդում է BBC-ն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բրիտանական բժշկական ամսագրում, որտեղ նշվում է, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ սրտի հիվանդություններով տառապելը 14 -25 տոկոսով քիչ հավանական է, քան այն մարդկանց մոտ, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործել: Ըստ բրիտանացի գիտնականների հետազոտության, ալկոհոլն օգնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը պահել առողջ մարդու համար նորմալ մակարդակի վրա: «Եթե չեք խմում, ապա դա պատճառ չէ, որ սկսեք խմել: Ալկոհոլի օգտագործումից դրական արդյունք կարող է գրանցվել այն դեպքում, երբ պահպանվի դիետա ու ֆիզիկական ակտիվություն», -ասել գիտնական Քէթի Ռոսսը` հիշեցնելով, որ ալկոհոլի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը և կարող է սրտային նոպա առաջացնել:DRUGS.AM