19-ամյա Տեմպսեթ Հենդերսոնը Ֆլորիդայից ունի օճառ ուտելու տարօրինակ սովորություն: Բժիկները վստահ են, որ նման սննդակարգն աղջկան կսպանի, սակայն դա նրան չի կանգնեցնում: Ըստ Տեմպսեթի` օճառի համը նրան միանգամից դուր է եկել: Ամբողջը մեղքը հազվադեպ հանդիպող խանգարումն է, որի պատճառով աղջիկը շաբաթական հինգ կտոր օճառ է ուտում: Սննդակարգի մեջ մտնում է նաև լվացքի փոշին:
Աղջիկը տառապում է գեոֆագիայով կամ լիտոֆագիայով: Մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությամբ, սննդի մեջ օգտագործում են այնպիսի բաներ, ինչպիսիք են հողը, մոխիրը, կեղտը, մետաղը, մարտկոցները և այլն: Խանգարումը կարող է հարուցել հանքային նյութերի դեֆիցիտ, որի արդյունքում հղի կանանց մոտ որոշ դեպքերում առաջանում են զարմանալի սննդային նախասիրություններ: Սակայն ամերիկուհու դեպքում գիտնականները գտնում են, որ նրա հիվանդությունը հարուցել է սթրեսը: Աղջիկը նշում է, որ օճառի հանդեպ սերն արթնացել է ընկերոջից բաժանվելուց հետո:
Հոգեբանները նշում են, որ օճառը դարձել է փոխարինող մեխանիզմի մի մասը, որն օգնում է աղջկան հանգստանալ: Ներկայումս նա փորձում է կիրառել հատուկ թերապիա, որը նախատեսում է օճառ ուտելու ցանկությունը հաճելի մտքերով փոխորինելու մեջ:
doctors.am |
|
|
|
|
|