01 февраля 2011

Սուրճի գինը ռեկորդ է սահմանել


Այսօր  սուրճի գինը Նյու Յորքում 1997թ.–ից հետո, իսկ Լոնդոնում 28 ամսվա ընթացքում հասել է ամենաբարձր ցուցանիշին, քանի որ ներդրողները զգուշանում են առաջարկի դեֆիցիտից։
Համաձայն Bloomberg գործակալության՝ պահեստներում սուրճի պաշարները, որոնց հետևում է նյույորքյան առևտրի պալատը, անցյալ շաբաթ կրճատվել են մինչև 1,64 միլիոն պարկ։
Ավելի վաղ Կոլումբիայի Արտադրողների ազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ երկրի սուրճի գլխավոր շրջանում՝ Անտիոքիայում, այս տարի անձրևների պատճառով բերքը կարող է կրճատվել։ Դրա հետ մեկտեղ սպասվում է, որ սուրճի մատակարարումը Վիետնամից կնվազի։ Վիետնամը ռոբուստա սուրճի ամենախոշոր համաշխարհային արտադրողն է։
Ռոբուստա սուրճի գինը 2008թ.–ի սեպտմբերից Լոնդոնի շուկայում հասել է առավելագույն ցուցանիշի՝ մեկ տոննան 2204$։ Արաբիկա սուրճը Նյու Յորքում աճել է 0,9%–ով՝ մեկ ֆունտը 2,4765$:

tert.am