Սուպերգավաթի եզրափակիչ խաղը տեղի կունենա փետրվարի 6–ին, որին կմասնակցեն Green Bay Packers թիմը Վիսկոնսին նահանգից և Pittsburgh Steelers–ը՝ Փենսիլվանիա նահանգից։ Խաղը տեղի կունենա Տեխասի Dallas Cowboys Stadium մարզադաշտում։
Հաղորդվում է նաև, որ Լոպեսից և նրա ամուսնուց բացի, Օբաման նաև Սպիտակ տուն է հրավիրել երկրի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ինչպես նաև կոնգրեսականների։
Օբաման նաև նշել է, թե ինքն անձամբ ներկա կգտնվեր խաղին, եթե դրան մասնակցեր իր հայրենի Չիկագոյից Chicago Bears թիմը։ Իսկ փետրվարի 3–ին, Փենսիլվանիայի պետական համալսարանում ելույթ ունենալիս, Օբաման հայտարարել է, թե «որոշ չափով համակրում է» Steelers–ին։
Tert.am