Տորոնտոյի “Լիբերթի Վիլիջ” ռեստորանը որոշել է հաճելի անակնկալ մատուցել իր հաճախորդներին: Բանն այն է, որ Սուրբ Վալենտինի նախօրեին ռեստորանի տերը որոշել է վերջ դնել ռեստորանի զուգարաններում ոչ հարմարավետ սեքսին եւ ավելի հարմար պայմաններ ստեղծել` սեքսով զբաղվելու համար:
“Մեր այցելուներրը զուգարանները հաճախ օգտագործում են սեքսով զբաղվելու համար: Այժմ ռեստորանն առաջին քայլն է արել` սեքսի համար նախատեսված զուգարանների դռների վրա գրելով “Կամասուտրա”:
Սկզբնական շրջանում հաճախորդները զարմացած էին սրանից, սակայն հետո ողջունեցին այդ նախաձեռնությունը”,-գոհունակությամբ նշում է ռեստորանի տերը:
“Եթե հոգնել եք ձեր տան պատերից եւ սեքսից նոր զգացողություններ եք ուզում ստանալ, այցելեք մեր ռեստորանի սեքս-զուգարաններ”,-խորհուրդ են տալիս ռեստորանում:
Նշենք, որ քաղաքային իշխանությունները դեմ չեն եղել այդ նախաձեռնությանը` պահանջելով միայն “Կամասուտրա” սենյակները մաքուր պահել: henaran.am