10 февраля 2011

Մարդու առողջության հիմնական թշնամին

Մարդու առողջության հիմնական թշնամին



ամառանոցներում կան ժամանակակից փայտե վառարաններ, որոնք բուխարու դեր են կատարում: Պրոֆեսոր Ստեֆան Լոֆթն արել է սենսացիոն մի հայտարարություն, ըստ որի` նման վառարանները սպանում են մարդուն` հարուցելով քաղցկեղ և սրտանոթային տարատեսակ խնդիրներ: 

Բանը նրանում է, որ մարդը կարող է շնչել այն միկրոսկոպիկ մասնիկները, որոնք առաջանում են փայտի վառվելու ընթացքում: Այս մասնիկների ներշնչելը կարելի է համեմատել ավտոմեքենաների և էլեկտրոկայանների արտանետումները շնչելու հետ, քանի որ այդ մասնիկները գնում են մինչ թոքերի խորքը: Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները հավաստել են, որ նմանօրինակ մասնիկներն, իրոք, նպաստում են սրտի հիվանդությունների, ասթմայի, բրոնխիտի և քաղցկեղի առաջացմանը:

Մեկնաբանում է Ստեֆան Լոֆտը. «Եթե մարդու բջիջները ենթարկվեն նման մասնիկների ազդեցությանը, ապա մենք կտեսնենք ԴՆԹ-ի էական վնասում և մուտացիայի առկայություն: Նմանատիպ իրադրություն տեղի է ունենում արտահոսքային գազերի ժամանակ: Իսկ բոլորին հայտնի է, որ ԴՆԹ-ի վնասումը հանգեցնում է քաղցկեղի»:
doctors.am