Արտաշատում երեխան ընկել էր ջրհորը
Փետրվարի 3-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` քաղաքապետարանի հարևանությամբ, ջրհորն է ընկել մի երեխա, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կերտրոնից, եպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 15.45-ին փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Աշոտ Մխիթարյանը, որը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
TERT.AM