07 февраля 2011

Facebook-ը նախանձողներին դարձնում է ավելի դժբախտ



Հոգեբանների նոր հետազոտության համաձայն` Facebook-ում ընկերների նկարների դիտումը կարող է հաճախ սթրեսի պատճառ դառնալ: Տեխնոլոգիաների գծով փորձագետ Քեթի Լինենդոլը CBS News-ին տված հարցազրույցում նշել է, որ ուսանողները, որոնք թերագնահատում են իրենց, ավելի ճնշվում են հասակակիցների հաջող նկարները դիտելիս:
Հոգեբան Դեյվիդ Սուոնսոնը նշել է, որ լավ նկարները դեռևս երջանկության չափանիշ չեն: «Ոչ ոք կատարյալ երջանիկ չէ, ու պետք չէ համեմատել քո կյանքն ընկերների կյանքի հետ. դա հանգեցնում է դեպրեսիայի, քեզ սկսում է թվալ, որ ինչ-որ բան քո կյանքում պակաս է»,- ասել է հոգեբանը:
Լինենդոլն ավելացրել է, որ Facebook-ի օգտագործողները սովորաբար տեղադրում են ցանցում միայն ուրախ նկարները: «Եվ մենք սկսում ենք մեր կյանքը համեմատել նրանց կյանքի ընդամենը մեկ կողմի հետ»,- ասել է փորձագետը:
tert.am