13 февраля 2011

Արհեստական ենթաստամոքսային գեղձ դիաբետիկ հղիների համար

Արհեստական ենթաստամոքսային գեղձ դիաբետիկ հղիների համար
Դիաբետիկ հղիներին փոխպատվաստված արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է միանգամից փոխել մոր կյանքը և լավացնել երեխայի վիճակը: Այս մասին են վկայում հեղափոխական ուսումնասիրությունների արդյունքները:

Գաղտնիք չէ, որ հղիության ժամանակ հորմոնալ փոփոխությունները, իսկ դրան գումարած նաև դիաբետը, դժվարեցնում են շաքարի մակարդակի կարգավորումը: Իսկ ահա արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է շաքարը պահել նորմալ մակարդակում:

1 տիպի դիաբետով տառապող մարդիկ չեն կարող կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ, քանի որ նրանց ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտադրել: Այս մահացու հիվանդությունից կարելի է փրկվել միայն ինսուլինի ներարկմամբ: Սակայն հղիության ժամանակ այդ անելը շատ դժվար է: 

Քեմբրիջի Բժշկական հետազոտական լաբորատորիայի աշխատակիցները փորձի ընթացքում 10 կնոջ մոտ փոխպատվաստել են արհեստական ենթաստամոքսային գեղձ: Գեղձի մեջ առկա սենսորն անընդհատ հետևում է շաքարի մակարդակին` այդ տեղեկությունը փոխանցելով համակարգչին, որը ապա ազդակ է հաղորդում ինսուլինային պոմպին` ասելով, թե ինչքան հորմոն է պետք ներարկել: Այսպիսով շաքարի նորմալ մակարդակը պահպանվում է:

Բժիշկ Հելեն Մերֆին Քեմբրիջի համալսարանից նշում է, որ 1 տիպի դիաբետ ունեցող մայրերից ծնված երեխաների կեսը ծնվում են հավելյալ քաշով կամ տառապում են ճարպակալմամբ, քանի որ վերջիններիս արյան մեջ առկա է մեծ քանակությամբ շաքար:
 DOCTORS.AM