09 февраля 2011

Շոկոլադն ավելի առողջարար է, քան բանջարեղենը և մրգերը


Մրգերը և բանջարեղենը ձեր պահարանում կարող են իրենց տեղը զիջել շոկոլադին: Hersheys ընկերության կողմից իրականացված վերջին հետազոտությունների համաձայն`սև շոկոլադն իր մեջ պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան հաղարջի կամ հոնի բնական հյութը:

Փորձագետները հատուկ համեմատել են հաղարջի, հոնի և նռան հյութի մեջ առկա հակաօքսիդանտների քանակը: Հետազոտությունների ժամանակ համեմատվում էր նաև 40 գրամանոց շոկոլադե սալիկի և մեկ բաժակ կակաոյի և տաք շոկոլադի մեջ առկա հակաօքսիդանտների քանակը: Արդյունքում առաջատարներն էին ոչ շատ մեծ չափի շոկոլադե սալիկները:

Կակաոն և մուգ շոկոլադը մրցանակակիր տեղեր գրավեցին իրենց մեջ առկա ֆլավոնների քանակով` հակաօքսիդանտների տեսակ, որոնց վերագրում են յուրահատուկ հատկություններ` ներառյալ կնճիռների դեմ պաշտպանությունը և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականության նվազեցումը:

Իսկ տաք շոկոլադի սիրահարները պետք է հրաժարվեն դրանից: Հեղուկ շոկոլադը վերջին տեղը գրավեց այս սանդղակում: Ամենայն հավանականությամբ, դրա պատրաստման ընթացքում բոլոր հակաօքսիդանտները ոչնչանում են:

 Բժիշկ Դեբրա Միլլերը` ուսումնասիրությունների հեղինակներից մեկը, վստահ է, որ մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն շոկոլադի օգտակար հատկությունների վրա` մոռանալով այնպիսի բաների մասին, ինչպիսիք են ճարպերը և պրոտեինները:

Միայն մեկ կտոր շոկոլադն օրական 1/3-ով նվազեցնում է սրտի հիվանդությունները: Իդեալական հարաբերություն է օրական 6.7գրամը: Հետազոտողներն անգամ հայտնում են, որ շոկոլադի բույրը պաշտպանում է մրսածությունից:

doctors.am