03 февраля 2011

Գեղեցիկ սիրո հուշ.Խղճուկ թափառականը

http://manulia.files.wordpress.com/2010/04/nkar72.jpg

Թափառական եմ դարձել, 

Դարձել խղճուկ մի էակ,
Քո սիրուց եմ խենթացել,
Ընկել սար, քար ու ձորակ: 

 

Ես քո սերն եմ ման գալիս,
Քո աչքերը կապուտակ,
Կարոից եմ ես լալիս
Ու տխրում եմ ես մենակ:

 

Դարդս սարերն են լսում,
Սերս դարձել է փափագ,
Երազում եմ քո գրկում
Ապրել գեթ մի ակնթարթ:

 

Արի, սեր տուր իմ սրտին,
Մի դարձնի ինձ գիժ էակ,
Թող որ ժպտան իմ աչքին
Թ’ե սար, թ’ե քար ու ձորակ:

 

Թափառական խեղճուկիս
Մի թող, որ մնա մենակ,
Եկ դե, սեր տուր սիրելիս
Մենակ ինձ ու դու մենակ: