03 февраля 2011

Նյու Յորքում կմտցվեն ծխելու դեմ նոր արգելքներ



Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել ծխելու դեմ պայքարի ուղղությամբ տարվող միջոցառումներին, որոնք նախատեսում են քաղաքային այգիներում և Թայմ սքվերի լողափերում համապատասխան արգելքի սահմանում։
Ինչպես հայտնում է BBC–ն, ծխելու արգելքը ուժի մեջ կմտնի 3 ամսից, երբ կարգադրությունը 20 օր ժամանակահատվածում կստորագրի Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։ Արգելքի կենթարկվի ընդհանուր առմամաբ 1700 այգի և մոտ 23 կմ առափնյա տարածք։
«Չծխող» կարող են դառնալ նաև քաղաքում հետիոտնի համար նախատեսված գոտիները։

«Այս ամառ Նյու Յորքի բնակիչները կկարողանան ավելի մաքուր օդ շնչել՝ նստելով ծխուկներով չաղտոտված լողափերում»,–ասել է Բլումբերգը։
Սակայն ոչ բոլորն են համաձայն նորամուծության հետ. որոշ մարդիկ կարծում են, որ ծխելու նկատմամբ արգելքը ոտնձգություն է անձնական ազատության հանդեպ։
«Նման սահմանափակումները հասարակությանը տոտալիտար են դարձնում»,–կարծիք է հայտնել քաղաքային խորհուրդի անդամ Ռոբերտ Ջեկսոնը։

 
Tert.am